News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն Իլգար Մամեդովի գործով անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նկատմամբ։ Այս մասին լրագրողների  հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը։

Խոսելով Ադրբեջանի կողմից  Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ որոշումը չկատարելու շուրջ՝ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ հայկական պատվիրակությունը Նախարարների խորհրդում բարձրացրել է Եվրոպայի խորհրդից Ադրբեջանին բացառելու գործընթաց նախաձեռնելու հարցը։ «Ադրբեջանի պահվածքն անընդունելի է։ Վճռի չկատարումն անհարգալից վերաբերմունք է մարդու իրավունքների եւ եվրոպական արժեքների, ժողովրդավարության նկատմամբ»,–նշել է Կոստանյանը՝ հավելելով, որ հայկական պատվիրակության նպատակը ոչ թե Ադրբեջանին  Եվրոպայի խորհրդից դուրս հանելն է, այլ նրան ընդհանուր եվրոպական արժեքներին մոտեցնելը։

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը ձերբակալվել էր 2013 թվականի հունվարին Իսմայիլի քաղաքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ 2014 թվականին նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։ ՄԻԵԴ-ը 2014 թվականին որոշել էր, որ Մամեդովը ձերբակալվել է առանց ապացույցների, իսկ նրան ազատազրկելու  հիմնական նպատակը կառավարությանը քննադատելու համար պատժելն է եղել։

Բաքվի կողմից ՄԻԵԴ-ի որոշման կատարումից հրաժարվելուց հետո՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 46-րդ կետին համապատասխան (ՄԻԵԴ որոշումները կատարելու պարտավորություն) Ադրբեջանի դեմ սկսել է հատուկ գործընթաց եւ հարցը տեղափոխել է ՄԻԵԴ Մեծ պալատի քննությանը։ Եթե Մեծ պալատը Ադրբեջանին մեղավոր ճանաչի ՄԻԵԴ որոշումները չկատարելու մեջ, ապա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կդիտարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ