News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան երեքշաբթի հայտարարել է, որ դեռեւս չի հաստատի նոր կառավարության կազմը, քանի որ նախարարների պաշտոններին առաջադրված որոշ թեկնածուներ չեն բավարարում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սլովակիայում լուրջ քաղաքական ճգնաժամը բռնկվել է 3 շաբաթ առաջ լրագրող Յան Կուցիակի եւ նրա հարսնացուի սպանությունից հետո: Կուցիակը երկար ժամանակ հետաքննում էր քաղաքական գործիչների հետ մաֆիոզ կառույցների կապերը:  Քննության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությունը դիտարկվում է որպես սպանության հիմնական դրդապատճառ:

Երկրի 50 քաղաքներում եւ մեծ թվով արտասահմանյան երկրներում զանգվածային բազմաթիվ ցույցերից հետո Եվրախորհրդարանի քննադատության եւ ընդդիմադիր կուսակցությունների պահանջների արդյունքում անցյալ շաբաթ հրաժարական էին ներկայացրել ողբերգության քննության ձգձգման եւ երկրում կոռուպցիայի ու մաֆիոզ կառույցների համար պայմաններ ստեղծելու մեջ մեղադրվողները՝ սկզբում ՆԳ նախարարը եւ կառավարության աշխատակազմի մի քանի աշխատակիցներ, այնուհետեւ վարչապետը եւ «Կուրս՝ սոցիալական դեմոկրատիա» իշխող կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն:

Երկուշաբթի կուսակցության ղեկավարությկան անդամ եւ նախկին փոխվարչապետ Պետեր Պելեգրինին, ում նախագահը հանձնարարել էր ձեւավորել նոր կառավարության կազմը, ներկայացնել նախարարների թեկնածուների ցանկը: Սակայն նրանցից ոմանք անմիջապես հարուցել են ընդդիմադիր կուսակցությունների եւ լրատվամիջոցների տարակուսանքը՝ հրաժարական ներկայացրած քաղաքական գործիչների հետ սերտ կապերի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ