News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության եւ դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաեւ ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային եւ ներտնտեսային ջրանցքների, պոմպակայանների եւ խորքային հորերի մաքրման ու նորոգման, պայմանագրերի կնքման, ջրաչափական դիտակետերի կարգաբերման, ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին: Ջրպետկոմի նախագահը նշել է, որ սակավաջրության ռիսկերի մեղմման նպատակով հետագա քայլերի շրջանակում նախատեսվում է գնման գործընթացում հրատապ խնդիրների լուծման համար ընթացակարգի արագացում եւ մեխանիկական ջրարտադրության ֆինանսավորում՝ խորքային հորերի հորատում եւ վերականգնում, շարժական պոմպակայանների ձեռքբերում եւ կիրառում, լրացուցիչ այլ աշխատանքներ:

 Կարեն Կարապետյանը նշել է, որ ոռոգման սեզոնին ջրամատակարարման հարցը պետք է պատկան պետական մարմինների մշտական ուշադրության կենտրոնում լինի: «Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Եթե գյուղի բնակիչը կարողանում է իր տունը պահել, բազմաթիվ խնդիրներ լուծվում են», - ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով արագացնել գործընթացի կազմակերպումը, որպեսզի ջուրը ժամանակին հասնի գյուղացուն, նա չտուժի եւ կարողանա գյուղատնտեսական աշխատանքները պատշաճ իրականացնել: Վարչապետը հաջորդ տարիների համար ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորման եւ իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում հանձնարարել է պատասխանատուներին՝ ամփոփել ջրային ոլորտում առկա ծրագրերը, որոշել առաջնահերթությունները եւ ներկայացնել քննարկման: «Ամռանը կամ աշնանը կսահմանենք նախապատվությունները, կդնենք ջրամբարաշինության ծրագիրը, ՋՕԸ-երի ռեֆորմը, որպեսզի ամեն տարվա համար ուրվագծենք՝ ինչ ենք անելու եւ ինչու ենք անելու. ամռանը կքննարկենք երկարաժամկետ հեռանկարը, աշնան-ձմռանը՝ 2019 թ. ոռոգման համակարգը եւ այդ ցիկլով տարեցտարի առաջ կգնանք, մինչեւ այդ դաշտը կարգավորենք»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների եւ մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաեւ ջրագծերի եւ ջրատարների մաքրման խնդրի վրա՝ հանձնարարելով աշխատել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի աղբահանությունը ճիշտ կազմակերպվի, եւ ջրատարներն ընթացքում չլցվեն աղբով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ