News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Լոռի-ճանշին» ընկերության նախկին աշխատողները շարունակում են դժգոհել ու պահանջել վերջին տարիներին չվճարված աշխատավարձերը: Ընկերությունում որպես բանվոր աշխատած Լեւոն Մկոյանի աշխատավարձի պարտքը կազմում է շուրջ 300.000 դրամ: Նրա խոսքով՝ ամիսներ շարունակ աշխատավարձի պարտքը մարելու խնդրով դիմել է ընկերության տնօրեն Արայիկ Վարդանյանին: Պարտքը, սակայն, մինչ օրս ամբողջությամբ չի մարվել:

Այլ ելք չգտնելով՝ աշխատակիցը խնդրի հետ կապված նամակ է ուղարկել վարչապետին, Կարեն Կարապետյանն այն վերահասցեագրել է Լոռու մարզպետին, մարզպետն էլ՝ ընկերության ղեկավարին:

2017թ.-ի նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ուղարկված գրության մեջ Լոռի-ճանշինի տնօրենը խոստացել է Լեւոն Մկոյանի աշխատավարձի պարտքը մարել եռամսյա ժամկետում: Տնօրենի կողմից հաստատված ժամկետը լրացել է այս տարվա փետրվարի 13-ին, աշխատավարձի պարտքը, սակայն, չի մարվել:

Աշխատակիցը դժգոհում է. տնօրենը խախտել է խոստացված ժամկետը, բայց ինքն այլեւս սպասել չի ուզում ու չի կարող: Վաստակած գումարն աշխատակցին անհրաժեշտ է նախ ձմռան ընթացքում կուտակված պարտքերը մարելու համար:

«Խաբելով ա՝ ինչ ա, մուկն ու կատու ե՞նք խաղում: Մենք ընտանիք ենք պահում, մուկն ու կատու խաղալու չունենք»,- վրդովվում է աշխատակիցը՝ նշելով, որ 300.000-ն իր համար պատկառելի գումար է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Ա.Վարդանյանը չժխտեց, որ աշխատակցին խոստացված ժամկետը խախտվել է: Նա նշեց, որ եռամսյա ժամկետում չի կարողացել վճարել վերջինի ու էլի մի խումբ աշխատակիցների՝ ընկերության ծանր ֆինանսական վիճակի պատճառով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ