News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է  Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը՝ անկախ ոչ վաղ անցյալում Հրայր Թովմասյանին տված  հայտնի բնութագրումից։  Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Ռուստամյանը։ Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Աժ բարձր ամբիոնից  Թովմասյանին ասել էր «չաթլախ», իսկ ավելի ուշ բացատրել որ Աղայանի բառարանում այն  բացատրվում է որպես «ճաք տված»։ 

Լրագրողների այս հիշեցմանն ի պատասխան  Ռուստամյանն ասել է . «Դաշնակցությունը դրական է վերաբերում  Հրայր Թովմասյանին։ Էն ինչ կատարվել է, կատարվել է զուտ քաղաքական  գործընթացների տրամաբանության մեջ, անձնական հարաբերությունների դաշտում տեղի չի ունեցել։  Ես Հրայր Թովմասյանի հետ անձնական խնդիր չունեմ։ Ընդհանրապես որեւէ մարդ չկա, որի հետ անձնական խնդիր ունեմ։ Քաղաքական գործընթաց է եղել, եւ ամեն ինչն էլ ունեցել է իր քաղաքական ենթատեքստը, անձնական խնդիր չկա, բայց իր թեկնածությունը պաշտպանում ենք, այն անձանցից է, որ իր հետ աշխատել ենք եւ կարողացել ենք Սահմանադրությունը փոխենք»։

Տպել
Ամենաշատ