News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողորդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ ներկայիս իշխանությունը խայտառակություն է համարում եւ արհամարհում: Նա համապատասխան հայտարարությունը կատարել է «Սպայական կորպուս» գերիների ազատման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանի գործով վերաքննիչ դատարանում տեղի ունեցող նիստի ժամանակ, հայտնում է ուկրաինական «Վեստի» պարբերականը:

Նա շեշտել է, որ պատրաստ է Ռուբանի համար երաշխավորել նաեւ այն պատճառով, որ նա «Ուկրաինան սիրում է, գուցե իշխանությանը չի սիրում, սակայն նրան չի սիրում ուկրաինացիների 99 տոկոսը»: Նա հիշեցրել է, որ Ռուբանը ուկրաինացիներին ազատել է գերեվարությունից:

«Լուցենկոն դրանով չի զբաղվի: Իսկ մենք նրանց կարիքն ունենք, ովքեր կփոխանակեն գերիներին: Լուցենկոն Մայդանում ինքն է իշխանության տապալման կոչ արել, ուստի հենց նրա դեմ կարելի է կիրառել այն հոդվածները, որոնք վերագրվել են Ռուբանին»,- ընդգծել է Սավչենկոն:

Վլադիմիր Ռուբանի անունն առաջին անգամ լրատվամիջոցներում է հայտնվել Լուգանսկի տակ Նադեժդա Սանչենկոյին գերեվարելուց հետո: Այս գործով Ուկրաինայում քրեական վարույթ է հարուցվել, իսկ Վլադիմիր Ռուբանը գործով որպես վկա է անցել: Նա ցուցմունքներ է տվել, որ մասնակցել է Սավչենկոյին ազատելու բանակցություններին: Եվ ահաբեկիչների ներկայացուցիչներն իրեն հայտնել են, որ Նադեժդային լավ պայմաններում են պահում: Բայց չեն ազատի, «մինչեւ պատասխանի բոլոր հարցերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ