News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի տնեսական ակտիվությունը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 8,6 տոկոսով: Հայաստանի Ազգային վիճակագրական վարչության նախնական տվյալներով՝ տարեկան աճն ապահովվել է տնտեսության բոլոր ոլորտների հաշվին՝ բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ դիտվել է տարեկան անկում:

Միայն փետրվարին տնտեսական ակտիվությունը 2017-ի փետրվարի համեմատությամբ աճել է 7,2 տոկոսով:

Վիճվարչության տվյաների համաձայն՝ տնտեական ակտիվության աճին մեծ մասամբ նպաստել են շինարարությունը, առեւտրի եւ սպասարկման ոլորտները: Այսպես՝ շինարարության ոլորտի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 22,7 տոկոսով, առեւտրի՝ 17,4 տոկոսով, սպասարկման ոլորտի՝ 15,1 տոկոսով: Համեմատաբար համեստ աճ են գրանցել արդյունաբերության ոլորտը՝ 8,3 տոկոսվ, էներգահամալիրը՝ 3,5 տոկոսով: Գյուղատնտեսական հատվածում անկումը դանդաղել է մինչեւ 0,1 տոկոսով:

2018-ի հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 4,4 տոկոսով աճել է:

Բացարձակ արտահայտությամբ առաջատարը շարունակում է մնալ առեւտրի հատվածը՝ 359,1 մլրդ դրամ ծավալով: Հաջորդում են՝ արդյունաբերական հատվածը՝ 254,7 մլրդ դրամ, սպասարկման ոլորտը՝ 225,7 մլրդ, գյուղատնտեսական հատվածը՝ 45,3 մլրդ, շինարարության հատվածը՝ 21,6 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-փետրվարին կազմել է 1502,2 մլն կՎտ/ժամ:

2018-ի հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը կազմել է 512.4 մլրդ դրամ (1098.4 մլն դոլար)՝ տարեկան 43,2 տոկոս աճով, այդ թվում՝ արտահանումն աճել է 41 տոկոսով (մինչեւ 186,4 մլրդ դրամ կամ 386,9 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 44,4 տոկոսով (մինչեւ 326 մլրդ դրամ կամ 711,5 մլն դոլար):

Հունվար-փետրվարին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 481,88 դրամ/մեկ դոլար:

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանի 2018-ի ՀՆԱ աճը կկազմի 3,8 տոկոս, 2019-ին՝ 4 տոկոս:

Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեում ամրագրված է ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ