News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստում տեղ գտած 5 կետերը չեն կարող նպաստել մեր մտահոգությունների փարատմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Նա հերքեց «Ելք»-ի ներկայացուցիչների պնդումները, թե ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել փաստաթուղթ, որտեղ նշվել է, որ մարտի 1-ի սպանությունները եղել են անհրաժեշտ: «Սա անտրամաբանական էլ չի, անհեթեթություն է: Նման հայտարարություն չի կարող լինել: Այսինքն մարտի 1-ի գործը ՄԻԵԴ-ում քննարկվում է եւ կառավարությունը ի դեմս ինձ կամ որեւէ մեկի ասել է՝ լավ են արել, բացարձակ անհրաժե՞շտ է եղել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալուն, Կոստանյանն ասաց, որ այո, ասել է, որ կան օրենսդրական դրույթներ, որոնք բացարձակ հիմք են հանդիսանում, որ այդ գործընթացը գնա: «Անկախ մեղավորին հայտնաբերելու փաստից, տուժողի իրավունքները առկա են: Պետք չի մեղավոր լինի, որ փոխհատուցի: Պետությունը փոխհատուցում է, հետո ռեգրեսիվ հայցով դիմում է մեղավորներից բռնագանձելու»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու համար պետք է լինի մեղավորը, որը կլինի փոխհատուցողը, մինչդեռ այս հանցագործության համար մեղավոր չկա:

«Կա տարբերակ, որ պետությունը փոխհատուցի, իսկ դրա համար պետք է իր իրավակարգավորումների մեջ նման պարտավորություն ունենա: Ես կոչ եմ անում եւ առաջարկում եմ, որ եթե ասում են, որ փոխհատուցման հնարավորություն կա, թող իրենց կից իրավաբանական գրասենյակների միջոցով իրավական օգնություն ցույց տան, տեսնենք՝ դատական ինչ որոշում են ստանալու: Դոեւք եք ասում, որ ձեր սրտից սեւ արյուն է կաթում զոհերի համար: Դե օգնեք»:

Նշենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը փետրվարի 21-ին բացասական եզրակացություն է տվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին: Այդուհանդերձ, հարցն ընդգրկվել է ԱԺ օրակարգում:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ