News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի հրավերին արձագանքելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է կենտրոն ու բաց դաս է անցկացրել այստեղ սովորող՝ տարբեր տարիքային խմբեր և մասնագիտական հետաքրքրության ոլորտներ ներկայացնող ուսանողների համար: «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի պարապմունքները կազմակերպվում են հետևյալ ձևաչափով. նախօրոք ընտրված թեմայի շրջանակներում հրավիրված բանախոսը ներկայացնում է ոլորտը՝ ներառյալ պատմությունը, ներկա զարգացումներն ու ապագայի տեսլականը, որից հետո ծավալվում է քննարկում:

Հեռահաղորդակցության ոլորտին նվիրված հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել իրենց հուզող հարցերն ուղղել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Ուսանողները բանախոսին ներկայացրել են իրենց տեսակետներն ու կարծիքներ փոխանակել, ինչպես նաև գիտելիք են ձեռք բերել կորպորատիվ կառավարման՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հարուստ փորձի վերաբերյալ:

Քննարկումից հետո Ռալֆ Յիրիկյանը լսարանին ներկայացրել է իր կյանքի անցած ճանապարհն ու խոսել հեռահաղորդակցության ոլորտում իր կատարած առաջին քայլերի ու մասնագիտական ուղին կերտելու ընթացքում հանդիպած դժվարությունների մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է ընկերության հաջողության պատմությանը՝ խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերության անցած ճանապարհի ու կայացման մասին:

«Թամարաքս»-ի ուսանողների շարքում քիչ չեն այնպիսի մարդիկ, ովքեր արդեն իսկ որոշակի հաջողությունների են հասել իրենց մասնագիտական բնագավառներում՝ աշխատելով առաջավոր ընկերություններում կամ որպես մասնավոր ձեռներեցներ: Ուսանողների մի մասն էլ աշխատում է ստարտափ գործարկելու ուղղությամբ: 

«Նպատակները պետք է լինեն հստակ, իսկ ակնկալած արդյունքները՝ չափելի: Այդուհանդերձ պետք է պատրաստ լինել նաև նրան, որ ներդրված ջանքերը գուցե և ամենասկզբում հաջողությամբ չպսակվեն: Սակայն պետք է գիտակցել, որ ձեռք բերված հմտություններն ու փորձառությունը մեծ հարստություն են՝ դրանց ճիշտ կիրառման և անձնական աշխատանքի դեպքում: Ցանկացած իրավիճակում պետք է վստահ լինել սեփական ուժերի վրա և չհանձնվել անգամ ակնկալած արդյունքը չստանալու դեպքում»,- հանդիպման մասնակիցներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանի հանդիպումը մասնակիցների հետ ուղեկցվել է հարց ու պատասխանով: Լսարանին հատկապես ոգեշնչել են Ռալֆ Յիրիկյանի պատկերացումները հայրենասիրության վերաբերյալ: «Եթե օրերից մի օր որոշեք լքել Հայաստանը՝ ուսում ստանալու կամ աշխատելու նպատակով, անպայման վերադարձեք՝ ձեր գիտելիքներն ու փորձը ուղղելով մեր երկրի տնտեսության զարգացմանը: Մենք պարտական ենք մեր նախնիներին ու հերոսներին՝ հայրենիք ունենալու համար: Մենք պետք է ապրենք մեր հողում, շենացնենք այն ու սերունդներ դաստիարակենք այստեղ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Թամարաքս»-ը հիմնադրվել է ամերիկահայ Թամար-Արաքս Բարդակջյանի կողմից: Կենտրոնն առաջարկում է լեզուների ծրագրեր, ուսուցում և լեզվի իմացության գնահատում՝ մեծահասակների և փոքրերի համար: Կենտրոնում գործում են նաև երաժշտական դասընթացներ` ջութակի, դաշնամուրի և սոլֆեջիոյի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ