News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Сначала подумай, потом говори. պատմական հողեր ունենալու համար պետք է պատմություն ունենալ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Արցախի խնդրի խաղաղ եւ արդար կարգավորումը մեր կարեւորագույն օրակարգային խնդիրներից է. «Մենք շարունակելու ենք սատարել  Արցախի քաղաքացիների ինքնորոշման աստվածատուր պայքարին, եւ այդ սատարման գործընթացում հիմնական գործոնը պետք է լինի մեր բանակը, որը թե′ 90-ականներին եւ թե′ այսօր հարկ եղած դեպքում  արժանիորեն հակահարված է հասցնում ադրբեջանական սադրանքներին:

Այս ամենը նյարդայնացնում է Ադրբեջանի ղեկավարությանը, որը հերթական անգամ հանդես է եկել զառանցանքով՝ նշելով, որ Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են:

Նախ, պատմական հողեր ունենալու համար պետք է պատմություն ունենալ: Ադբրեջան պետության պատմությունը դեռեւս 100 տարին չի բոլորել: Իրենց սիրելի «Ատլետիկո Մադրիդ» ակումբը 15 տարով մեծ է Ադրբեջան  պետությունից: Ադրբեջանը արհեստական պետություն է, որը թատերաբեմ է իջել 1918 թվականի մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի հետեւանքով:

Այստեղ հիշեցի «Միմինո» լեգենդար ֆիլմի հերոսներին, որոնք նշում էին. «Я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: сначала подумай, потом говори»,-ընդգծեց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ