Ֆրանսիայում սկսվել է 38-ամյա Ռամոնա Քանեթի դատավարությունը, որը 10 տարի իր նորածին երեխաներին ընտանիքից թաքցրել է սառցախցում, հայտնում է The Local-ը:
Պարբերականը հայտնում է, որ նորածնին սառնարանում հայտնաբերել է կնոջ դուստրերից մեկը: Նա այս մասին հայտնել է հորը՝ Խուան Կառլոս Քանեթին: Տղամարդն անմիջապես ոստիկանություն է դիմել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երեխան ողջ ծնվել է գտնելուց գրեթե 48 ժամ առաջ: Բժշկական փորձաքննության համաձայն՝ նա կարող էր ողջ մնալ: Խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են եւս 4 սառեցված դիակներ:
Դրանից հետո ամուսիններին կալանավորել են: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել մարմինները թաքցնելու եւ ոստիկանությանը տեղի ունեցողի մասին չհայտնելու համար: Սակայն հետագայում մեղադրանքը հանել է. տղամարդը պնդել է, որ կնոջ հղիությունների մասին ոչ մի բան չի իմացել, որոնք տեղի են ունեել 2005-ից 2015 թվականներին: Փաստաբանի խոսքով՝ հիմա Խուան Կառլոսը աջակցում է կնոջը եւ նրա վրա զայրացած չէ կատարածի համար:
Դատավարությունը սկսվել է մարմինները հայտնաբերելուց 3 տարի հետո: Ամբաստանյալին ցմահ ազատազրկում է սպառնում: