News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի գերագույն դատարանը մերժել է ԱԴԾ-ի հաղորդագրությունների գաղտնազերծման դեմ Telegram-ի հայցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեսենջերին ներկայացնող «Ագորա» իրավապաշտպան  խումբը գերագույն դատարանից խնդրում էր անվավեր ճանաչել ԱԴԾ 2016 թվականի հուլիսի 19-ի №432 հրամանը՝ «տեղեկատվություն տարածող կազմակերպիչների կողմից» տվյալները ներկայացնելու կարգի մասին, որոնք անհրաժեշտ են ապակոդավորելու համար: Հայցվորների կարծիքով՝ փաստաթուղթը հակասում է քրեադատավարական օրենսդրությանը:

Եթե ԱԴԾ-ն ստանա վերծանման բանալիները, դա հատուկ ծառայություններին հասանելիություն կտա բոլոր օգտատերերի նամակագրությանը, մտահոգված են Telegram-ում:

ԱԴԾ-ից, իրենց հերթին, հայտարարում են, որ մտադիր են զննել կոնկրետ օգտատերերի նամակագրությունը, իսկ եթե ավելի մեծ թվով մարդկանց տվյալների ծավալի անհրաժեշտություն առաջանա, «իհարկե, դատարանի որոշման կարիք կլինի»:

Դատարանը դեռեւս բանաձեւն է հրապարակել, 10 օրից կողմերը պատճառաբանությունները կստանան: Կողմերը 30 օր ունեն բողոքարկելու համար: Telegram-ի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ այդ իրավունքից անպայման կօգտվեն:

Հատուկ ծառայությունների դիրքորոշումը

Telegram-ի եւ այլ մեսենջերների օգտատերերի նամակագրությունը չի կարելի գաղտնիք համարել, այդ պատճառով ԱԴԾ-ն պետք է իրավունք ունենա այն ստանալու առանց դատարանի որոշման, կարծում են հատուկ ծառայությունում:

«Սահմանադրական դատարանի որոշմամբ մեսենջերներում քաղաքացիների նամակագրությունը օրենքով պահպանվող գաղտնիք չի համարվում: Սա քաղաքացիների իրավունքները չի սահմանափակում»,- գերագույն դատարանում հայտարարել է ԱԴԾ ներկայացուցիչը:

Հատուկ ծառայությանն աջակցել են գլխավոր դատախազությունում: Այնտեղ հիմնավորում չեն տեսել մեսենջերի պահանջները բավարարելու համար եւ շեշտել են, որ №432 հրամանն ընդունվել է գերատեսչության լիազորությունների շրջանակում եւ օրենքին չի հակասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ