News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիան ազատ առեւտրի կողմնակից է եւ հույս ունի, որ Եվրամիությանը կհաջողվի գտնել ԱՄՆ-ի հետ ներմուծման մաքսատուրքերի մասին վեճի լուծումը ու խուսափել առեւտրային պատերազմից: Այդ մասին երեքշաբթի Բեռլինում հայատարարել է Գերմանիայի կլանցլեր Անգելա Մերկելը՝ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք հովանավորչական միջոցառումների կողմնակից չենք, մենք ցանկանում ենք միջոցառումներ ձեռնարկել Առետրի համաշխարհային  կազմակերպության բազամակողմանի համակարգի շրջանակներում: Հույս ունենք, որ ստիպված չենք լինի արձագանքելու [ԱՄՆ-ի կողմից] լրացուցիչ մաքսատուրքերին: Հիմա բանակցություններ են ընթանում առեւտրի հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի եւ ամերիկյան կառավարության միջեւ, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը բանակցություններ է վարել ԱՄՆ առետրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ, G20 անդամ երկրների ֆինանսների նախարարները հանդիպել են Արգենտինայում: Ես հույս ունեմ, որ այս ամենից ինչ-որ լուծում կգտնվի»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման վրա մաքսատուրք սահմանելու մասին: Նա հայտարարել էր, որ պողպատի մաքսատուրքը կկազմի 25 տոկոս, ալյումինի՝ 10 տոկոս: Ըստ որում՝ Թրամփը չէր բացառել, որ մի շարք երկրներ մաքսատուրքի գանձումից կազատվեն, որոնց թվում են Կանադան, Մեքսիկան եւ Ավստրալիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ