News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սենթ Մերիս շրջանի (Մերիլենդ) իշխանությունները հետաքննում են Great Mills High School-ում հրաձգության հետ կապված արտակարգ իրավիճակը: Առայժմ հրաձիգի կամ տուժածների մասին մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է USA.one-ը:

Սենթ Մերիսի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ կապրալ Ջուլյա Ինգլինի խոսքով՝ հրաձգության մասին հաղորդումը ստացվել է առավոտյան: Դպրոցը փակվել է ու շրջապատվել:

Հարցին՝ տուժածներ կա՞ն, Ինգլինը պատասխանել է, որ իր տրամադրության տակ նման տեղեկություններ չունի: Շերիֆի գրասենյակում հաստատել են դպրոցում տեղի ունեցած «միջադեպի» փաստը եւ աշակերտների ծնողներին կոչ են արել տեղեկությունների համար դիմել հարեւան Leonardtown High School:

Great Mills High School-ը գտնվում է Հարավային Մերիլենդում՝ Վաշինգթոնից 60 մղոն հեռավորությամբ: Դպրոցն ունի 1,6 հազար աշակերտ:

АВС7-ը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել է 3 վիրավորի մասին, որոնց թվում է նաեւ հրաձիգը, սակայն իշխանությունները այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չեն հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ