News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պեկինը հույս ունի խուսափել Վաշինգթոնի հետ առեւտրային պատերազմից: Այս մասին հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը` նշելով, որ Չինաստանը մտադիր է իր տնտեսությունն ավելի բաց դարձնել, որպեսզի օտարերկրյա եւ չինական ընկերությունները կարողանան մրցել հավասարության պայմաններում, հաղորդում է Reuters-ը:

«Հույս ունեմ, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները ռացիոնալ կերպով կգործեն, չեն առաջնորդվի զգացմունքներով եւ կխուսափեն առեւտրային պատերազմից», - ասել է նա:

Համաշխարհային առեւտրային պատերազմի մտահոգությունները հայտնվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից՝ պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագները սահմանելուց հետո: Բացի այդ, լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Միացյալ Նահանգները մտադիր են այս շաբաթվա վերջին Չինաստանի համար հատուկ նախատեսված նոր սակագներ ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ