News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղադրել է Թուրքիային երկու լրագրողներին ապօրինի կալանավորելու համար: Մարտի 20-ին հրապարակված դատավճռի համաձայն՝ թուրքական իշխանությունները խախտել են օրենքը` շարունակելով կալանքի տակ պահել Մեհմեթ Ալթանին եւ Սախին Ալպային, չնայած նրան, որ երկրի Գերագույն դատարանը պահանջել էր ազատ արձակել լրագրողներին, հաղորդում է DW-ն:

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ալթանին եւ Ալպային պետք է ազատ արձակեն եւ վճարեն 21.5 հազար եվրոյի փոխհատուցում: Դատավորները եզրակացրել են, որ ազատազրկումը խախտում է լրագրողների ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ ազատ արտահայտվելու իրավունքը: Ավելի վաղ նույն դատավճիռը կայացվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից, սակայն երկրի իշխանությունները որոշումը կոշտ քննադատության ենթարկեցին, իսկ ստորին ատյանի դատարանները հրաժարվեցին լրագրողներին ազատ արձակել:

Սախին Ալպայը եւ Մեհմեթ Ալթանը կալանավորվել էին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո: Փետրվարի վերջին Ալթանը մեղավոր էր ճանաչվել հեղաշրջման կազմակերպիչների հետ կապերի համար եւ դատապարտվել էր ցմահ բանտարկության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ