News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիային վերացնել արտակարգ դրությունը եւ Անկարային մեղադրել է զանգվածային ձերբակալությունների, կամայական ազատումնրի եւ այլ չարաշահումների համար, որոնք դարձել են «հավաքական պատժի նման մի բան»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության վարչությոնը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են 160 հազար մարդու եւ նույնքան էլ ազատել են 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հայտարարել է, որ ձերբակալված կամ ազատված մարդկանց թիվը «ուղղակի ապշեցնում է:

«Ուսուցիչները, դատավորները եւ փաստաբանները ազատվել են կամ դատական պատասխանատվության են ենթակվել, լրագրողները ձերբակալվել են, լրատվամիջոցները փակվել են, կայքերը արգելափակված են, պարզ է, որ արտակարգ ռեժիմը հետեւողականորեն օգտագործվել  է մարդու իրավունքների խիստ եւ կամայական սահմանափակման համար», - ասել է  նա:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանիի խոսքով զոհերի թվում առնվազն 50 կանայք են, որոնք ձերբակալվել են ծննդաբերությունից առաջ կամ հետո: «Մենք հաղորդումներ ունենք, որ մարդկանց ձերբակալել են կամ դաժան վերաբերվել առանց հակաահաբեկչական ոստիկանության ստորաբաժանումների եւ անվտանգության ուժերի կողմից մեղադրանք առաջադրելու այնպիսի վայրերում, ինչպիսիք են սպորտային կենտրոնները եւ հիվանդանոցները», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ