News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օլիգարխ Բորիս Բերեզովսկու ռուս գործընկեր Նիկոլայ Գլուշկովը կարող էր մահանալ անհաջող սեքս խաղի արդյունքում, որը «սարսափելի ձեւով այլ կերպ է ընթացել», հաղորդում է The Daily Mail-ը՝ հղում անելով գործարարի ընտանիքի ընկերներից մեկին:

Ըստ Գլուշկովի ծանոթի՝ մահվան օրը նրա հետ էր երիտասարդ սիրեկան Դենիսը: 20 տարեկանից մի փոքր ավել ռուս երիտասարդը հաճախ էր գիշերում ավագ ընկերոջ տանը:

Հաղորդվում է, որ հենց Դենիսն է գործարարի աղջկա՝ Նատալյայի հետ հայտնաբերել Գլուշկովի մարմինը:

Ընտանիքի ընկերը պատմել է, որ Նիկոլայը ի սկզբանե հետերոսեքսուալ կողմոնորոշում ուներ, նա ուներ կին, երեխաներ: Սակայն հետագայում նա խոստովանել էր, որ տղամարդկանց է սիրում:

68-ամյա գործարարի մահվան մասին հայտնի դարձավ մարտի 13-ին: Նա հայտնաբերել էր իր տանը: Գլուշկովը ապրում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ 2010 թվականին նրան քաղաքական ապաստան էին տվել:

Ոստիկանությունը սպանության վայրում գողության հետքեր չէր հայտնաբերել: Հետո հաղորդվել էր, որ Բերեզովսկու ընկերը կարող էր խեղդված լինել շան վզափոկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ