News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Հորդանանից եւ Եգիպտոսից 10 ուսանողներ սովորում են Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Scholae Mundi Armenia» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակի շնորհիվ: 2019 թվականից վերը նշված երկրների ցանկում կավելանան նաեւ Իրան ու Վրաստանը: Այս մասին հայտարարել են «Ավրորա» հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը՝ UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիրը եւ դպրոցի Կառավարիչների խորհրդի նախագահը:

«Մենք պետք է հասկանանք, որ մեզ շրջապատող աշխարհը բազմամշակութային է, բազմազգ: Մենք պետք է սովորենք ապրել այս աշխարհում: Հայերը միշտ էլ տարբերվել են նրանով, որ սովորել են այլ ազգերից եւ կարողացել են հաջողության հասնել, այդ թվում այլ երկրներում», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Վերոնիկա Զոնաբենդն իր հերթին, նշել է, որ Հայաստանում կրթություն ստանալով, այս երեխաները իրենց երկրներ վերադառնալուց հետո կդառնան Հայաստանի յուրօրինակ դեսպանները եւ UWC Dilijan միջազգային դպրոցի փորձը դրա վառ օրինակն է:

Ըստ ամուսինների՝ Scholae Mundi Armenia հիմնադրամը եւ կրթաթոշակները, որոնք այն տրամադրում է օտարերկրացի ուսանողներին, 1915 թվականի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին օժանդակող ժողովուրդների համար յուրատեսակ հարգանքի տուրք է:

«Ժամանակին արաբական եւ լիբանանյան ոչ հարուստ ընտանիքներ ընդունել են հարյուր հազարավոր հայերի:  Այդ ժամանակ դա հեշտ չէր, քանի որ առաջին համաշպարհային պատերազմն էր, մի կտոր հաց գտնելը շատ դժվար էր: Բայց նրանք դա արել են եւ հիմա էլ մենք կարող ենք դա անել: Հիմա մենք ամենահարուստը եւ հաջողակը չենք, բայց մենք օգնում ենք ուրիշնեին», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ