News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում չի բացառել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Թրամփը լրագրողներին ասել է, որ ինքը զանգել էր Պուտինին ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելու համար, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ինքը եւ Պուտինը կհանդիպեն «մոտ ապագայում» երկու երկրների միջեւ սպառազինությունների մրցավազքը, ինչպես նաեւ Ուկրաինայում, Սիրիայում եւ Հյուսիսային Կորեայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ սպառազինությունների մրցավազքը «դուրս է գալիս վերահսկողությունից ... բայց մենք երբեք թույլ չենք տա որեւէ մեկին ունենալ մեր զենքերին անգամ նման սպառազինություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ