News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում որոշ մարդիկ ասում են, որ չեն հասկանում «Ավրորա» մրցանակի շնորհման իմաստը, հատկապես, երբ երկրում շատ մարդիկ սննդ համար գումար չունեն: «Ավրորա» հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի խոսքով, այս մարդիկ փոքրամասնություն են կազմում, շատերը լավ գիտեն «Ավրորայի» նպատակները: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ինչ-որ բան անել, որպեսզի բոլոր մարդիկ սկսեն ավելի լավ հասկանալ, թե ինչ մրցանակ է սա եւ ինչ նպատակով է այն շնորհվում:

Մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «Ավրորան» աճում է ավելի արագ, քան իրենք կարող էին պատկերացնել. այս տարի կազմակերպիչները արդեն 500-ից ավելի յուրահատուկ պատմություններ են ստացել` 5 անգամ ավելի շատ, քան միջոցառման առաջին տարում: Այս բոլոր պատմությունները ուսումնասիրելը, դրանք ստուգելը եւ լավագույններն ընտրելը հեշտ գործ չէ:

«Ուրախ եմ, որ այդ գործընթացին չեմ մասնակցում», - խոստովանել է Վարդանյանը: - Դա շատ դժվար է՝ պարզել, թե որ պատմությունն է ավելի լավը, ով է իսկական հերոսը: Մենք ունենք փորձագետների ֆանտաստիկ խումբ, ովքեր դա անում են»:

Նա ավելացրել է, որ այս տարի «Ավրորա»-ի Երկխոսությունները  անցկացվում են  ոչ միայն Երեւանում, այլեւ այլ քաղաքներում, մասնավորապես, Նյու Յորքում, Բեռլինում, Մոսկվայում եւ Լոնդոնում, եւ շատ դժվար է կազմակերպել այդ իրադարձությունները այլ երկրներում: Մրցանակաբաշխության արարողությունը, ըստ Վարդանյանի, կկազմակերպվի այս տարի մեկ այլ վայրում եւ այլ կերպ:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Նյու Յորքում կայացան 2018 թվականի առաջին «Ավրորայի երկխոսությունները» (AuroraDialogues):

«Համերաշխություն առանց սահմանների. Հերոսի ուղին» նշանաբանով միջոցառումը իր ուշադրությունը կենտրոնացրել էր նրա վրա, թե աղետի պայմաններում ի՞նչն է մարդկանց դրդում սեփական կյանքը վտանգի ենթարկելով ոտքի կանգնել հանուն այլոց փրկության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ