Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը որոշել է օրինակ վերցնել իր ավստրալացի գործընկերներից եւ ոչնչացրել է առգրավված սպորտային Ferrari 458 Spider մեքենան: Հոլովակը աղբանոցից, որտեղ 280 000 դոլարանոց սպորտային մեքենան ոչնչացվել է բեռնամբարձիչով, Facebook-ում հրապարակել է նախկին սեփականատեր Զահիդ Խանը, հայտնում է Autonews- ը:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ferrari 458 Spider-ը ոստիկանության կողմից առգրավվել է անցյալ տարվա ապրիլին Բիրմինգեմում: Վարորդը բացատրել էր, որ մեքենայի փաստաթղթերն իր մոտ չեն եղել, եւ իրավապահները կասկածել են, որ սպորտային մեքենան գողացվել է: Դրանից հետո մեքենան տարել են տուգանային հրապարակ: