News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տիկնիկային թատրոնի միջազգային օրը կամ խամաճիկագործների միջազգային օրը նշելու գաղափարը պատկանում է իրանցի արվեստագետ Ջիվաս Զոլֆահարիպոյին:

2000 թվականին Խամաճիկների թատրոնների ներկայացուցիչների միջազգային միության XVIII կոնգրեսը նշված առաջարկությունը քննարկման ներկայացրեց, բայց չնայած ակտիվ քննարկումներին՝ հարցն այդպես էլ լուծում չստացավ:

Միայն երկու տարի անց, UNIMA-ի միջազգային խորհրդում որոշվեց օրը նշելու ամսաթիվը, իսկ տիկնիկային կամ խամաճիկների թատրոնների օրը նշելու ավանդույթի հիմքը  դրվեց 2003թ. մարտի 21-ին: Հենց այդ օրվանից են տիկնիկային թատրոնների մասնագետներն ու երկրպագուները նշում այդ տոնը:
Տոնը լայնորեն նշվում է աշխարհի մի շարք  երկրներում՝ ոչ միայն մասնագետների, այլեւ  այս արվեստի երկրպագուների կողմից: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը կազմակերպվում են ամենաանսովոր տիկնիկային ներկայացումները, ինչպես նաեւ այլ տոնական միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ