News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխանությունները Մեքսիկային վերադարձել են օլմեկների քաղաքակրթության երկու փայտե քանդակներ, որոնք ավելի քան 3000 տարեկան են, հաղորդում է AP-ն:

Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտը հայտարարել է, որ քանդակները գտնվել են Բավարիայի պետական հնագիտական հավաքածուում: Օբյեկտները մոտավորապես տասնամյա դատավարության աղբյուր են եղել, որը կապված է եղել Կոստա Ռիկայից արտեֆակտներ վաճառող Լեոնարդո Պատերսոնի հետ:

Մեքսիկան պնդում էր, որ քանդակները գողացել էին Էլ Մանաթիի ավերակներից եւ  հայտնվել էին  Պատերսոնի ձեռքում: Գերմանական իշխանությունները դրանք վերցրել է 2008-ին, երբ Պատերսոնը դրանք Գերմանիա էր բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ