News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական «Գազպրոմ»-ի բոլոր ակտիվները արդեն բռնագրավվել են պետական ​​բյուջեի օգտին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, հաղորդում է ukrinform.ru-ն:

Նա նշել է, որ բռնագրավվել է ավելի քան 100 միլիոն գրիվեն: Նախատեսվում է եւս վեց միլիարդ դոլար բռնագրավել:

«Կարող եմ ասել, որ Արդարադատության նախարարությունը «Գազպրոմից» եւս 6 միլիարդ դոլար կբռնագանձի Ուկրաինայի դատարանի որոշման հիման վրա` հակամենաշնորհային կոմիտեի նախաձեռնությամբ բյուջեի օգտին տուգանք վճարելու մասին: Մենք արդեն բռնագանձել ենք միջոցների մի մասը, այն ամենը, ինչ պատկանում էր Ուկրաինայի տարածքում «Գազպրոմ»-ին նկարագրվել է, կալանավորվել է եւ բռնագանձվել է պետական ​​բյուջե: Դա 100 միլիոն գրիվենից ավել է, ինչը արդեն հայտնվել է Ուկրաինայի բյուջեում», - ասել է Պետրենկոն:

Արդարադատության նախարարությունը կհամագործակցի գործընկերների հետ այլ որոշումների վերաբերյալ, որպեսզի ստիպի Ռուսաստանին մինչեւ վերջին կոպեկը վճարել բոլոր պարտքերը, որոնք այսօր կան: Ինչպես նշել է նախարարը, «խոսքը մո 8,5 միլիարդ գրիվենի մասին է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ