News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրիտանիան ՀԳՎ նախկին աշխատակից Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով եզրահանգումներ է կատարում մինչեւ քննության ավարտը, իրավունքի անգլոսաքսոնական համակարգը լրացվում է հետաքրքիր նախադեպերով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուշադրություն դարձնեմ, որ այս ամենն արվում մի ժամանակահատվածում, երբ քննությունն ավարտված չէ եւ Սքոթլանդ Յարդի պորֆեսիոնալների արձանագրմամբ՝ ամիսներ կտեւի, երբ դեռեւս դատավարություն չի եղել, երբ ոչ մի դատավճիռ չկա: Այնպես որ՝ իրավունքի անգլոսաքսոնական համակարգը լրացվում է նոր եւ շատ հետաքրքիր նախադեպերով»,- հայտարարել է Լավրովը Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ բանակցություններից հետո:

Հիշեցնենք, որ բրիտանական Սոլսբերիում մարտի 4-ի թունավորվել էին ՀԳՎ նախկին պահեստի գնդապետ, բրիտանական հատուկ ծառայությունների համար գործած Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան: Բրիտանական կողմը պնդում է, որ А234 նյութով Սկրիպալի թունավորմանը մասնակից է ռուսական պետությունը, Ռուսաստանը դա կտրականապես հերքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ