News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մյանմարի նախագահ 71-ամյա Ու Թհին Չժոն երկամյա կառավարումից հետո հրաժարական է տվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ նախկին նախագահը պաշտոնից հրաժարվել է «հանգստի» գնալու նպատակով:

«Մյանմարի նախագահ Ու Թհին Չժոն հրաժարական է տվել մարտի 21-ին»,- նշված է հայտարարության մեջ: Նշվում է, որ երկրի նոր նախագահը կընտրվի առաջիկա աշխատանքային 7 օրերին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հրապարակվել առողջական վիճակով պայմանավորված նախագահի հնարավոր հրաժարականի մասին, սակայն իշխանությունները հերքել էին:

Թհին Չժոն 50 տարում երկրի առաջին առաջնորդն էր, որը զինված ուժերի ներկայացուցիչ չէր (1962 թվականին ռազմական հեղաշրջումից հետո): Համալսարանի պրոֆեսոր, գրող, Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիի մտերիմ ընկեր Թհին Չժոն երկրի խորհրդարանի կողմից նախագահ էր ընտրվել 2016 թվականի մարտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ