News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից դուրս գալու հարցում լրջորեն է տրամադրված, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Հաջորդ ամիս միջուկային գործարքի պայմանները (Իրանի կողմից կատարվող) հաստատելու հերթական ժամկետն է, եւ դուք կտեսնեք, թե ինչպես կվարվեմ: Իրանը մինչեւ հիմա հրաժարվում է ինչպես հարկն է վերաբերվել աշխարհի այս հատվածին եւ ընդհանրապես ամբողջ աշխարհին: Իրանում մեծ թվով վատ բաներ են կատարվում»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

Թրամփը նկատի ունի 2015-ի հուլիսին ստորագրված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի համաձայնագիրը՝ ուղղված Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի կարգավորմանը: Ի պատասխան նախկինում ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները հանելուն՝ Իրանը պարտավորվում էր սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային վերահսկողության տակ: Համաձայնագիրը իրականացման փուլ է մտել 2016 թվականի հունվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ