News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետդումայի էթիկայի հանձնաժողովը չորեքշաբթի կքննարկի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի դեմ ուղղված լրագրողների բողոքները, «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է հանձնաժողովի նախագահ Օտարի Արշբան։

Արշբան հավելել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել բոլոր լրագրողներին, բոլոր լրագրողները հաստատել են իրենց մասնակցությունը հանձնաժողովի նիստին։ Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է համարում Սլուցկիի ներկայությունը նիստին։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին «Դոժդ» հեռուստաալիքը պատմել էր Սլուցկոյի կողմից Պետդումայում աշխատող երեք լրագորղուհիների նկատմամբ կատարած սեռական ոտնձգությունների մասին։ Ինքը` պատգամավորը ՌԲԿ–ի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը։ Նա «Դոժդ»–ի նյութը սադրանք էր որակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ