News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Ջոն Մակկեյնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անցած ընտրություններում հաղթելու առիթով շնորհավորելու համար , փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ նախագահը հանդես չի գալիս ազատ աշխարհի առաջնորդ՝ բռնակալներին շնորհավորելով կեղծ ընտրություններում հաղթելու համր»,- նշված է սենատորի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Մակկեյնի խոսքով՝ Վլադիմիր Պուտինին շնորհավորելով Թրամփը «վիրավորել է ռուսաստանյան յուրաքանչյուր քաղաքացու, որին մերժվել է ազատ եւ արդար ընտրություններում քվեարկելու իրավունքը, որ որոշեն իրենց երկրի ապագան»:

Անցած կիրակի անցկացված Ռուսաստանի նախագահական ընտրություններում գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ավելի քան 76 տոկոս ձայն՝ մոտ 65 տոկոս մասնակցության պայմաններում:

ՇՀԿ դիտորդները ընդունել են, որ ընտրությունները կազմակերպված էին թափանցիկության սկզբունքներով: ԱՊՀ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ՌԴ ԿԸՀ-ն ընտրությունների ժամանակ հրապարակային եւ թափանցիկ է աշխատել, իսկ ընտրությունները եղել են ազատ, լեգտիմ եւ մրցակցային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ