News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել պետքարտուղարի պաշտոնում Մայք Պոմպեոյի թեկնածությունը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Անցյալ երեքշաբթի Թրամփը ազատել էր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ առաջարկել այս պաշտոնում նշանակել ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին: ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարում է փոխպետքարտուղար Ջոն Սալիվանը: Պաշտոնապես Թիլերսոնը պետքարտուղար է մնում մինչեւ մարտի 31-ը:

Կանոնակարգի համաձայն՝ Պոմպեոյի թեկնածությունը նախ պետք է հաստատի Սենատի արտասահմանյան գործերի կոմիտեն, իսկ հետո Սենատի ամբողջական կազմը (100 մարդ): Երկու դեպքում էլ պաշտոնում հաստատումը տեղի է ունենում ձայների պարզ մեծամասնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ