News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կրճատվում է ընթերակաների ինստիտուտը: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակար Արթուր Ղամբարյանը:

Նրա խոսքով, ընթերակաների ինստիտուտը դեռ խորհրդային համակարգից է մնացել. «Ներկայիս պայմաններում սպառվել է այս ինստիտուտի՝ մի շարք քննչական գործողությունների ժամանակ կիրառելու հանգամանքը, ուստի նախատեսվում է կրճատել այս սուբյեկտիվ մասնակցությունը որոշ քննչական գործողություններին»,-ասաց նա՝ հավելելով, որ այսպերկ Կառավարությունը փորձում է կրճատել այն քննչական գործողությունների թիվը, որոնցով ընթերակաների մասնակցությունը պարտադիր է համարվում:

Դեռեւս առաջին ընթերցման ժամանակ ներկալացնելով օրինագիծը, Արթուր Ղամբարյանը նշել էր, որ ըստ օրինագծի այսուհետ ընթերակայի մասնակցությունը պարտադիր կհամարվի միայն դեպքի վայրի զննության, անձի ճանաչման ներկայացնելու, առգրավման, եւ քննչական փորձարարության գործողությունների ժամանակ:

«Երկրորդ խումբ քննչական գործողությունները, որոք գործող օրենսդրությամբ պահանջում են ընթերակայի ներկայություն, այժմ հանվում է այդ պահանջը, փոխարինելու է գալիս տեսաձայնագրման ինստիտուտը, կամ փորձագետի կամ մասնագետի մասնակցությունը:

Խոսքը վերաբերում է այնպիսի քննչական գործողությունների, ինչպիսիք են մարմնի քննում կատարելը կամ փորձանմուշներ վերցնելը: Հասկանալի է, որ այդ քննչական գործողությունները ենթադրում են ներխուժում մարդու անձնական կյանք, հետեւաբար, այս նախագծով նախատեսել ենք, որ ընթերականեր չլինեն, ավելին, չլինի նաեւ տեսաձայնագրում, կլինի միայն փորձագետի մասնակցություն»,-ասել է Ղամբարյանը:

Երրորդ խումբ քննչական գործողությունները, ըստ նրա, նրանք են, որոնք պետք է տեսաձայնագրվեն, օրինակ դիակի ճանաչման ներկայացնելը: «Ցավոք, այսօր այդ գործողության ժամանակ օրենքը պահանջում է 2 ընթերակայի ներկայություն: Բոլորն էլ ընդունում են, որ դիակի ճանաչմանը բերել երկու չեզոք մարդկանց ու ստիպել ներկա լինել այդ ոչ էսթետիկ գործընթացին, այդքան էլ նպատակահարմար չէ»:

Հաջորդ խումբ փոփոխությունները վերաբերում են տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջներին. Քննչական կոմիտեի փոխնախագահի խոսքով, այդ պահանջները բավական խիստ են, անգամ օրենքում գրել են դրույթներ, որոնք շատ մանրամասն են եւ այնքան էլ ճիշտ չէր օրենքով սահմանել, սակայն նպատակահարմար են գտել օրենքում ամրագրել:

Հարցին, թե տեսաձայնագրման դեպքում՝ հետագայում ով է պատասխան տալու, եթե պարզվի, որ ձայնագրությունը մոնտաժված է, Արթուր Ղամբարյանն ասել է, որ տեսաձայնագրումն իրականացնելու է մասնագետը կամ քննչական խումբը, եւ եթե քննչական գործողության որեւէ մասնակից կասկածի տակ է դնում ձայնագրությունը, ապա նշանակվում է փորձաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ