News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին՝ բնության զարթոնքը եւ նոր տարին խորհրդանշող Նավրոզի կապակցությամբ, որը «լի է նոր կյանքի, նոր հույսերի եւ նոր հաջողությունների ակնկալիքով»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին նախագահը մաղթել է երջանկություն, բարօրություն եւ առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:

«Համոզված եղեք, որ ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ ձեր հոգսերը մեր հոգսերն են: Մենք միասին կառուցում ենք ազատ ու բարեշեն երկիր բոլորիս համար»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ