News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ի անվտանգության բաժնի աշխատակիցը կալանավորից կաշառք է վերցրել եւ խոշոր չափերով թմրամիջոց տարել քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում է  Հայաստանի ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Հ.Ա.-ն նույն հիմնարկում պահվող կալանավոր Զ.Մ.-ի կողմից առաջարկ է ստացել կաշառքի դիմաց ապօրինի ձեռք բերել եւ իրեն փոխանցել թմրամիջոց ու պրեկուրսոր: Հ.Ա.-ն, ընդունելով կալանավորի առաջարկը, 17.03.2018թ.-ին ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր: 18.03.2018թ.-ին ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թմրամիջոցն ու պրեկուրսորը ապօրինի փոխադրել է աշխատավայր, սակայն նույն օրն առավոտյան դրանք անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից:

Կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու, կալանավորվածներին պահելու վայրում իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու, ինչպես նաեւ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու համար Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով եւ 266-րդ հոդվածի 4.2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Հ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով: Միջնորդությունը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ