News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ բոլոր այս քննարկումների արդյունքում ի վերջո, արձանագրվեց, որ որեւէ տեղ չկա ապացույց, որ ինչպես 2008-ին հայտարարում էր Ռոբերտ Քոչարյանը, ցուցարարները ավտոբուսի հետեւից կրակել են զինվորների վրա եւ թաքնվել, հետեւաբար նրան պետք է կանչել հարցաքննության: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեւորգ պետրոսյանն էլ արձագանքեց. «Այնուամենայինվ, փորձեմ վերջակետ դնել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության շուրջ երկխոսություններին: Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը որպես երկրի նախագահ, քրեական գործում կան: Քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք ոչ դուք ունեք, պարոն Փաշինյան, ոչ էլ ես, ոչ էլ այստեղ նստածներից որեւէ մեկը: Դրանք քրեական գործի մաս են եւ քննություն իրականացվում է»:

Փաշինյանը պնդեց, որ չի կարող լինել այդպիսի տեսագրություն, որտեղ որեւէ ցուցարար որեւէ մեկի վրա կրակել է, ինչին Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը կարող է պնդել, թե քրեական գործի նյութերում ինչ կա, կամ ով ինչ ցուցմունք է տվել: Դա ես դիտում եմ որպես անպատասխանատու հայտարարություն»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ տեղեկացրեց, որ նման տեսագրության հարցը բարձրացվել է Եվրոպական դատարանում եւ այդպիսի տեսագրություն չի ներկայացվել այնտեղ. «Պաշտոնապես հայտարարվել է, որ չկա նման տեսագրություն»,-ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցությունից Արարտ Զուրաբյանը, որ 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների թվում էր, ասաց. «Ես կասկած չունեմ, որ ընդդիմության կողմից որեւէ կրակոց չի եղել: Ու այդ դեպքում հարց է առաջանում, եթե կրակող չի եղել, իշխանությունն ինչու է զենք կիրառել»:

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հայտարարության նախագծին, սակայն այդուհանդերձ, այն ընդգրկվել էր ԱԺ նիստերի օրակարգում:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ