News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 21-ին, քվեարկությամբ ընդունել է նախօրեին քննարկված օրինագծերը:

Մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ ընդունվել են հետեւյալ օրինագծերը.

- «Պաշտոնական վիճակագրության մասին»,

- «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

- «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

- «Նորմատիվ իրավական ակտերի մասին»,

- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,

Առաջին ընթերցմամբ ընդունվել են հետեւյալ օրինագծերը.

- «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

- «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

 -Միջազգային պայմանագրերի մասին»:

Վերջին օրինագծի շուրջ, որը շուրջ 35 օրենսդրական փաստաթղթից է բաղկացած, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ խորհրդում ինքն առաջարկել է սկզբունք, որ որեւէ մայր օրենքը 3 ժամից պակաս ռեժիմով չի կարող քննարկվել: «Մեր խորհրդարանական գործունեությունը դարձել է շուտասելուկ: Հիմա օրակարգը սպառեցինք, երկու դատարկ օր է մնում, ու պիտի մտածենք, թե ինչ անենք, որ հետաքրքիր անցնի»,-ասաց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ ասաց, որ միայն այդ պատճառով «Ելք»-ը դեմ է քվեարկում օրինագծերի փաթեթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ