News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է՝ տեղյակ է Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզից, սակայն այդ կապակցությամբ միջադեպ չի եղել իրենց միջեւ:

«Միջադեպ չի կարող լինել։ Կարող է տարաձայնություն լինի, որը հարթվում է: Մեր դաշինքի հզորությունը հենց դա է, սակայն տարակարծություն էլ չի եղել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք «Ելք» դաշինքը չի փլուզվում՝ հաշվի առնելով, որ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները փողոցային պայքարի անհրաժեշտության հարցում միակարծիք չեն ու «Քաղաքացիական պայմանագրին» փողոցում կարող են միայնակ թողնել, Միքայելյանը նկատեց. «Այստեղ միայնակ թողնելու բան չկա։ Ես էլ կարող է փողոցում ակտիվ չլինեմ իմ մասնակցությամբ՝ առողջական վիճակից ելնելով, բայց դա չի նշանակում մենակ թողնել»։

Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ դաշինքի անդամ կուսակցություններում կա կոնսեսնուս՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի երրորդ իշխանավարումը։

Պատգամավորը նաեւ ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չունի մտավախություն առ այն, որ եթե ժողովրդին դուրս բերի փողոց, ապա նրանց նկատմամբ կարող է ուժ կիրառվել. «Մենք մեր գործունեությունը քաղաքակիրթ գործով կծավալենք։ Տարիների ընթացքում մեր փորձով երբեք ժողովրդին չենք հանել փողոց ու արել քայլեր, որոնցից ժողովուրդը կտուժի», - նշեց նա։

Տպել
Ամենաշատ
Partner news