News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի հիվանդանոցում են շարունակում մնալ Հայաստանից ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհային պատահարի հետեւանքով 9 տուժածները: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:

Տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի վիճակը կայուն ծանր է:

Տուժածներից վեցը շարունակում են մնալ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկների գնահատմամբ՝ նրանցից երկուսն այսօր հնարավոր է դուրս գրվեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի 20 առավոտյան «Դոն» Մ4 ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը բախվել է բեռնատարին: Զոհվել է 2 մարդ: Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի Միացյալ հերթապահ-ենթակարգավարական ծառայության տեղեկություններով՝ վթարի պատճառը ավտոբուսի հանդիպակաց ուղեմաս դուրս գալն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Ամենաշատ