News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն այսօր՝ մարտի 21-ին, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին ՍԴ նախագահի պաշտոնում մինչեւ 70-ամյակը պաշտոնավարելու մասին:

«Կարդացեք Սահմանադրական դատարանի մասին օրենքը: Սեւով սպիտակի վրա գրված է, որ ՍԴ անդամն իրավունք չունի հրապարակայնորեն որեւէ հարցի վերաբերյալ կարծիք հայտնել: Ես ենթարկվում եմ այդ օրենքին»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ն 64 կողմ եւ 27 դեմ ձայներով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա նաեւ նախագահ նշանակվելուց հետո: Մարտի 12-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՍԴ կազմից ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2005 թվականի սահմանադրական կարգավորումներով, ինչը ենթադրում է, որ նա պաշտոնավարելու է մինչեւ 65 տարեկանը, մինչդեռ եթե ընտրվեր ապրիլի 9-ից հետո, երբ ուժի մեջ կմտներ 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունները, ապա պետք է պաշտոնավարեր 6 տարի ժամկետով:

Տպել
Ամենաշատ