Նախնական տվյալներով, Կուրգանսկի մարզի Շադրինսկա քաղաքի դպրոցներից մեկում հրաձգությունը կազմակերպել են երկու դեռահաս աղջիկներ, հաղորդում է «Հինգերորդ ալիքը»։
Ականատեսների փոխանցմամբ, մինչև պնևմատիկ ատրճանակից կրակ բացելը 13-ամյա աղջիկն իր ընկերուհու հետ համադասարանցիներին փակել էր դասարանում, որ նրանք չկարողանան փախչել։
Միջադեպը տեղի է ունեցել աշխարհագրության դասի ժամանակ, երբ ուսուցիչը դուրս է եկել երեխաներից մեկին բժշկի մոտ տանելու համար։ Աղմուկ լսելով՝ ուսուցիչը վերադարձել է և դեռահաս աղջիկների ձեռքից խլել ատրճանակը։