News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը որոշել է շահագործել գործող Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկը որքան հնարավոր է, որից հետո կորոշեն, թե երբ կառուցել նոր էներգաբլոկը եւ ինչ տեխնոլոգիայով: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով, այսօր՝ էներգետիկ ոլորտում մոտ 33 տոկոսը ատոմային էլեկտրաէներգիայի բաժինն է, նույնքան տեսակարար կշիռ ունեն  սեփական վերականգնվող աղբյուրներից հոսանքի արտադրությունը եւ գազային համակարգը:

«Այժմ իրականացվում է երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագիր, որով միջուկային էներգիայի արտադրությունը կավելանա 10 տոկոսով: 2020-2022 թվականներին ատոմային էներգետիկայի տեսակարար կշիռը կկազմի ավելի քան 40 տոկոս»,-ասաց նախարարը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ դեռեւս 2017-ի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն սկսում է նոր ատոմակայանի կառուցում, Աշոտ Մանուկյանն արձագանքեց. «Այսօր Հայկական ատոմակայանն ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի ախտորոշիչ աշխատանքներից հետո, որից հետո կարող ենք որոշել, թե որքան կյանք այն կարող է ունենալ: Հիմա կառուցել նոր էներգաբլոկ, եթե ունենք գործողը, որը կարող է անխափան ու անվտանգ շահագործվել որոշակի տարիներ, որքանո՞վ է դա նպատակահարմար»:

Նրա խոսքով, միջուկային տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, եւ եթե սրանից 5 տարի առաջ մենք ունեինք այլընտրանք երկու տարբեր տեխնոլոգիաների միջեւ, այսօր ունենք առնվազն 5 այլընտրանք, որոնցից յուրաքանչյուր հաջորդն ավելի անվտանգ է, ավելի հուսալի է. «Հետեւաբար, որոշումը եղել է հետեւյալը՝ շահագործել գործող էներգաբլոկը որքան հնարավոր է, որից հետո կորոշենք, թե երբ կառուցել նոր էներգաբլոկը եւ ինչ տեխնոլոգիայով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ