News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2016-ի ավարտը այլընտրանքային էներգետիկն կազմում էր մինչեւ 1 տոկոս, մինչդեռ այսօր արդեն տրամադրվել են 11 լիցենզիաներ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով, 2016-ի վերջին եւ 2017-ի սկզբին արեւային էներգետիկայի վերաբերյալ հայեցակարգ ընդունվեց. «Այսօր արդեն տրամադրված են 11 լիցենզիաներ մինչեւ մեկ մգվտ հզորության կայաններ կառուցելու համար: Դրանցից երեքը արդեն կառուցված են 2017-ի դեկտեմբերի դրությամբ, մյուսները կառուցվում են»:

Նախարարը նշեց, որ այս ոլորտում կարեւորագույն խնդիրն այն է, թե ինչպես կուտակել արեւային էներգիան. «Կուտակիչներ կառուցելը թիվ մեկ խնդիրն է, որ հասկանանք արեւային էներգիան զարգացնենք կուտակիչներով, թե կուտակիչները կառուցել երկրի տարածքում մի քանի հատ՝ ընդհանուր կուտակման համար:

Դրա համար հիմա պիլոտային ծրագրով կառուցվում է մեկ կուտակիչ, որի երեք ամսվա աշխատանքի արդյունքում այդ հարցի պատասխանը կտրվի»:

Աշոտ մանուկյանը տեղեկացրեց, որ հիդրոկայանների կառուցումով հիդրո էներգիայի բաժինը կհասցնեն 40 տոկոսի, միջուկայինը՝ 40-42 տոկոսի: «Կմնա 18 տոկոս: Այ այդ 18 տոկոսը կլինի թիրախ արեւային եւ հողմային էներգիայի համար: Այսպիսով առաջիկա 10 տարիներին կձգտենք հրաժարվել գազային կայաններից»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստորագրվել է «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայանգիրը
Նշենք, որ «Մասրիկ-1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ...
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան նվազում են Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տեղեկությունների ֆոնին…
4 ժամով դադարեցվելու է Գառնիի, Գողթի եւ Գեղարդի գազամատակարարումը
Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով...
Նավթի գինն ընկել է
Համաշխարհային շուկայում նավթի առաջարկը մեծացնելու ազդանշանները մտավախություն են ներշնչել ներդրողներին...
Քանաքեռ –Զեյթունում 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը
Ազատության, Վարշավյան, Ուլնեցու, Բաբայան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը...
Իրանն ՕՊԷԿ-ին նախազգուշացրել է քվոտաների խախտման դեպքում կազմակերպության արդյունավետության նվազման մասին
«Իմ կարծիքով, եթե ՕՊԵԿ-ի անդամ երկրները լիովին չեն կատարում իրենց պարտավորությունները, ապա կազմակերպության...
Ամենաշատ
Partner news