Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են 32-ամյա Տիգրան Գեւորգյանի եւ 34-ամա Գեղամ Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի մեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Պատահարի հետեւանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է: 2 տուժած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: