News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորի թիվ 1 հատուկ-օժանդակ դպրոցի նախկին աշխատակից, վաստակաշատ մանկավարժ Սուսաննա Եգանյանը 2017 թվականին աշխատանքից ազատվելուց հետո տնօրենին զգուշացրել է՝ կինքնահրկիզվի, եթե իրեն աշխատանքով չապահովի:

Տնօրենը նախկին աշխատակցի զգուշացումը լսել, բայց աշխատանքի տեղավորելու փոխարեն դիմել է իրավապահ մարմիններին: Խնդրի հետ կապված օրերս Սուսաննա Եգանյանին հրավիրել են ոստիկանություն: «Ինձ կանչեցին ոստիկանություն, ասեցին՝ քո տնօրենը՝ Հարությունյանը, քո վրա դիմում-բողոք է գրել, որ ասել ես՝ եթե չաշխատեմ, ինքահրկիզման եմ գնալու: Ասեցի՝ ես բոլորի մոտ եմ ասել»,- Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ կայացած քաղաքացիների ընդունելության ժամանակ նշեց Սուսաննա Եգանյանը:

Մանկավարժն ասում է՝ աշխատանքից ազատվելուց հետո վերականգնվելու կամ այլ աշխատանքի տեղավորվելու խնդրանքով բազմիցս է դիմել դպրոցի տնօրենին ու ոլորտի պատասխանատուներին: Արձագանք, սակայն, մինչ այժմ չի ստացել:

«Ասել եմ՝ ինձ տեղավորեք աշխատանքի, իմ ընտանիքում ոչ մեկը չի աշխատում: Ես 60 տարեկան օգոստոսին եմ լինելու, ես ձգտում եմ աշխատանքի: Ես չեմ ուզում գնամ Ռուսաստան, ինձ կապող բաներ կան էստեղ,- նշում է ուսուցչուհին ու այս անգամ աշխատանք խնդրում մարզպետից:- Պարոն մարզպետ, ես խնդրում եմ, ինձ ընդունեք որեւէ տեղ աշխատելու, իմ ընտանիքը կործանման եզրին է»:

Վաստակաշատ մանկավարժն ասում է՝ պատրաստ է ցանկացած, նույնիսկ հավաքարարի աշխատանք կատարել:

Հավելենք, որ Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցը ներկայում վերակազմավորվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի:

Տպել
Ամենաշատ