ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հույս ունի: Այս մասին haqqin.az-ին ասել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
«Կցանկանայի այս՝ շատ տարիներ ձգվող հակամարտության կարգավորման հույս ունենալ, սակայն տեսնում եմ, որ գործնականում փոփոխություններ չեն կատարվել: Առաջընթացի բացակայությունն էլ գլխավոր խնդիրն է: Այդուհանդերձ, ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ ես հույս ունենք, որ հակամարտության կարգավորման ճիշտ ուղին կգտնվի»,- հայտարարել է Սեմնեբին: