News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ին ԱՄՆ և ՀՀ կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացել է երկու երկրի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի 2018 թվականի առաջին խորհրդի նիստը: Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչությունում: Նիստի նպատակն էր քննարկել առևտրի և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև մատնանշել ոլորտի մարտահրավերները և երկու երկրի միջև գործակցությունն ընդլայնելու լուծումներ գտնել:

Միջկառավարական նիստերին հաջորդել են բիզնես ոլորտի և երկու կառավարության ներկայացուցիչների միջև հանդիպումները, քանի որ Խորհուրդը կարևորում է մասնավոր հատվածի դիրքորոշումը՝ հիմնվելով շուկաներում անմիջականորեն ներգրավված ընկերությունների տրամադրած փորձի և խորհուրդների վրա: Հայկական գործարար համայնքի կողմից բարձրացված միջոլորտային խնդիրների մասին Հայաստանում ամերիկյան առևտրային պալատի նախագահ Արա Հովսեփյանի զեկույցից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը ներկայացրել է ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները` մասնավոր հատվածի տեսանկյունից:

Իր ելույթում Սփեքը ներկայացրել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի»՝ որպես Հայաստանում առաջին միջազգային ներդրողի և երկրում ավելի քան 22 տարի հաջողությամբ գործող ընկերության փորձը: Բարձրաձայնվել են մի շարք մարտահրավերներ, օրինակ՝ հարաբերականորեն փոքր շուկան և միջազգային որակի չափանիշներին համապատասխանող մատակարարների պակասը, ինչպես նաև մրցակցային առանձնահատկությունները կարգավորող իրավական դաշտի բացթողումները, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների բացակայությունը, ուղեղների արտահոսքը և այլ խնդիրներ:

Միաժամանակ, Սփեքը նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համար հայկական շուկայի կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Բիզնես միջավայրը բարելավելու, ներդրողների համար երկիրն ավելի գրավիչ, իսկ արդեն գործող ընկերությունների համար այն ավելի բարենպաստ դարձնելու հարցում կառավարությանը հետագա աջակցության համար, Սփեքն ընդգծել է միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորությունները՝ առաջարկելով, մասնավորապես, «Կոկա-Կոլա Հելլենիկ» և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունների աջակցությունը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Հայաստանում առաջին միջազգային ներդրողներից է, և հպարտ ենք այս 22 տարվա ընթացքում հայկական շուկայում ընկերության ձեռքբերումներով: Մշտապես կարևորում ենք երկրի սոցիալ-տնտեսական զարգամցան գործընթացում մեր ընկերության մասնակցությունը, թե իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի, թե շուկայում միջազգային լավագույն փորձի կիրառման միջոցով: Պատրաստակամ ենք շարունակելու այս կարևոր գործը և հնարավորինս աջակցելու, այդ թվում՝ օգտագործելով մեր միջազգային Խմբի փորձն ու գիտելիքները՝ ուժերը միավորելով մեր գործընկերների, մատակարարների, ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ երկրի տնտեսական զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար», - եզրափակել է Քրիստոֆ Սփեքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ