News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ մարտի 21-ին, 2017թ.-ի սեպտեմբերի 5-ին 11-ամյա աղջնակին մահացու վթարի ենթարկելու գործով ցուցմունք տվեցին վկաները։

Վկա Էդգար Ավետիսյանը, որն ամբաստանյալ Լեւոն Հակոբյանի մեքենայում է եղել, պատմեց, որ չնայած մեքենայի մեջ է եղել, սակայն չի նկատել, թե վթարը ոնց է եղել, քանի որ ձեռքին բենզինով լի շիշ է եղել եւ իր ուշադրությունը դրա ուղղությամբ է եղել, որ չթափվի։

«Գնացել էինք բենզին բերելու եւ ես չեմ նկատել, թե ոնց է եղել վթարը, շրջադարձ ենք կատարել եւ ուժեղ ձայն ենք լսել»,- դատարանում պատմեց Էդգար Ավետիսյանը։

Վկան նշեց, որ կանգնելու տեղ չի եղել, այդ պատճառով իրենք չեն կանգնել, որ օգնություն ցուցաբերեն, գնացել են՝ գործիք բերեն, որպեսզի ավելի արդյունավետ օգնություն ցույց տան տուժողներին։

Մեղադրող Հայկ Պետրոսյանի հարցին, թե ավելի ճիշտ չէր կանգնել, տեղում տուժողներին օգնություն ցույց տալ, վկան պատասխանեց, որ կանգնելու տեղ չկար, գնացել են, որպեսզի ԱԻՆ մեքենայով հետ գան եւ նոր օգնություն ցույց տան․ «Գնացինք, որ գործիքներ բերենք, գիտենք՝ նման վթարները ոնց են լինում։ Լեւոնը փախչելու նպատակ չի ունեցել, գնացել ենք դեպքի վայրից, որ հետ գանք անձնակազմով»։

Վկան նշեց, որ դեպքի մասին իր վերադասին ինքը չի զեկուցել, քանի որ մեղադրյալ Լեւոն Հակոբյանը ասել է, որ ինքը կասի կատարվածի մասին։

Դատավոր Արմեն Վարդապետյանը հարցրեց, թե արդյոք վկայի եւ Լեւոն Հակոբյանի մոտ հեռախոսներ եղել են եւ դրական պատասխանելուց հետո նկատեց, որ կարելի էր գոնե «Շտապօգնության» մեքենա կանչել։

Մահացած 11-ամա աղջկա հայրը՝ Կարեն Մկրտչյանը, հայտարարեց, որ եթե Լեւոն Հակոբյանը ճանապարհի տվյալ հատվածում շրջադարձ չաներ, վթարը չէր պատահի։

«Ես ձեզ չեմ տեսել, որ վթարից հետո գայիք, օգնեիք։ 2 հատ սկորի էր եկել, բայց փրկարարները չկային, կանգնեիք, իմ երեխուն փրկեիք, ոչ թե գնայիք՝ գործիքներ բերելու։ Եթե մեքենան շրջադարձ չաներ, դեպքը չէր լինի, կգնայինք մեր գործերով»,-ասաց մահացած աղջնակի հայրը։

Գործով վկա ԱԻՆ աշխատակիցներ Գեւորգ Խաչատրյանը եւ Գագիկ Սուրենյանը նշեցին, որ Լեւոն Հակոբյանը մասնակցել է փրկարարական աշխատանքներին, դրանից հետո գնացել է Բյուրական հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու։

Նշենք, որ Արթուր Հակոբյանը վթարից հետո կալանավորվել էր, սակայն, Վերաքննիչ դատարանն ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ էր արձակվել: Որոշումը գործը վերահսկող դատախազը դեռեւս դեկտեմբերին բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որն էլ բավարարվել է: Ներկայումս գործով երկու մեղադրյալներն էլ կալանքի տակ են:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Հակոբյանը իր «HUMMER H2» մակնիշի ավտոմեքենայով եւ Լեւոն Հակոբյանն իր «HONDA ACCORD» մակնիշի մեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջնակի մահը, վերջինիս մոր՝ Քնար Սարգսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, հոր՝ Կարեն Մկրտչյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Երկու վարորդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ սեպտեմբերի 5-ին Երեւանի Աճառյան փողոցում Լեւոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարեւան երթեւեկության գոտիներով համընթաց շարժվող տրանսպորտային միջոցների, մասնավորապես` Արթուր Հակոբյանի վարած «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը: Արթուր Հակոբյանը, ով ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը եւ թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում` ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթեւեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետեւ` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին:

Պատահարի հետեւանքով «OPEL»-ի ուղեւոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղեւորներից երկուսը, ինչպես վերն արդեն նշվել է, միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լեւոն Հակոբյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ