Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանի հետ 2011-2020 թվականների համար տնտեսական համագործակցության ծրագրի գործողությունը։ Ծրագիրը նախատեսում էր առեւտրային խոչընդոտների վերացում եւ տնտեսական համագործակցություն։
ՈւՆԻԱՆ–ի փոխանցմամբ՝ «Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ տնտեսական տնտեսական համագործակցության 2011-2020 թվականների ծրագրի գործողությունը դադրեցնելու մասին» նախագիծը ընգչկվել է օրակարգում եւ ստաել կառավարության անդամների հավանությունը։
Կողմերը տնտեսական համագործակցության ծրագիրը ստորագրել են 2011 թվականի հունիսին: Այն նախատեսում է ազատ առեւտրի ռեժիմի եւ ներդրումների փոխադարձ պաշտպանության խորացում, վճարային գործարքների ինտեգրված համակարգի ստեղծում եւ երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովում:
Բացի այդ, այս շաբաթ Ուկրաինայի ԱԳՆ-ն առաջարկ է պատրաստել ԱՊՀ-ից երկրի դուրս գալու եւ Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության պայմանագիրը չեղարկելու մասին:



























