Բեռլինը բացատրություն է պահանջել Facebook ընկերությունից օգտատերերի գողացված անձնական տվյալների մեղադրանքների հարցով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի վաղ New York Times պարբերականը հայտնել էր, որ Թրամփի քարոզարշավի համար Cambridge Analytica-ն հասանելիություն էր ստացել 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը: