News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Անթույլատրելի է, որ արդարադատության նախարարը որեւէ դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնի: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի դատավճիռներին:

«Դուք երբեւէ առիթ չեք ունեցել լսել արդարադատության նախարարի գնահատականը որեւէ դատական ակտի վերաբերյալ, դա անթույլատրելի է»,-ասել է Դավիթ Հարությունյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ միջազգային կառույցներից էլ գնահատական հնչեցրել են Գեւորգ Սաֆարյանին ազատազրկելու վերաբերյալ, նախարարն ասել է, որ միջազգային կառույցները իրավասու են գբահատական տալ, արդարադատության նախարարը՝ ոչ:

Նա նշել է, որ Հայաստանում քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Տպել
Ամենաշատ
Partner news